Պարսից ծոցի ջրերում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երեք մոտորանավակ անհայտ մտադրությամբ արագ մոտեցել են ԱՄՆ-ի երկու ռազմանավերի , ինչի հետ կապված դրանցից մեկն արձակել է նախազգուշական կրակոցներ։ Այս մասին թվիթերյան էջում հայտնում է ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի մամուլի ծառայությունը։


Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել ծոցի հյուսիսային մասում, ապրիլի 26-ին։ Ամերիկյան նավերն իրականացրել են միջազգային ջրերում անվտանգության ապահովման օպերացիա։

Մինչ կրակոցներ արձակելը նավի անձնակազմը մի քանի անգամ բարձրախոսով կոչ է արել իրանական մոտորանավակներին դադարեցնել մանևրումները, սակայն դրանք անվտանգ հեռավորության են անցել միայն կրակոցներից հետո։

The Wall Street Journal-ի հաղորդմամբ՝ դա մեկ ամսում երկրորդ նման դեպքն է Պարսից ծոցում։ Նախորդ դեպքը տեղի էր ունեցել ապրիլի 2-ին։