«Սիրված դերասան Վարդան Պետրոսյանը, ով այս տարի կայացած նախագահի ընտրություններից հետո Փարիզից հատուկ եկավ Երևան՝ մասնակցելու Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հանրահավաքներին, «Ժողովուրդի» թղթակցի հետ զրույցում ասել է, որ ինքը Հայաստանից հուսահատված է վերադարձել»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և մեջբերում Վարդան Պետրոսյանի խոսքը.
«Երբ սկսվեցին հետընտրական իրադարձությունները, եկա, որովհետև տեսա, թե ինչքան հուսահատ են կանգնած մարդիկ Ազատության հրապարակում: Նախորդ անգամներն այդպես չէր, սա շատ տարբեր էր: Երիտասարդներ համարյա չկային, մարդիկ գլուխները կախ էին: Ես նայեցի ու ասացի՝ ամոթ մեզ, ուրեմն մեր հայրերը, ծնողները, տատիկները, պապիկները վեր են կացել, գնացել են հրապարակ… Սակայն շարունակությունն այլ եղավ: Երկու ամիս մնալուց հետո ես գնացի, երբ հուսախաբ եղա: Մտածում էի, որ բոլոր քաղաքական ուժերը կմիավորվեն, կստեղծվի մեծ ընդդիմություն, ուժ կդառնան ու լուրջ արդյունքների կհասնեն: Այդպես չեղավ ժողովուրդը ստացավ հերթական հուսահատության հարվածը, արտագաղթը ուժեղացավ: Տեսեք, ինչ է կատարվում»:
Վարդան Պետրոսյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «Ժողովուրդի» այսօրվա համարում: