Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած ժամանակաշրջանի մասին:


«Ես չեմ փոշմանում «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու համար: Այն ժամանակ թիմը մարզում էր Ժոզե Մոուրինյոն, որն աշխարհի ամենահաջողակ մարզիչներից մեկն է: Նրա գլխավորությամբ խաղալը մեծ փորձ էր ինձ համար: Բարդ էր, բայց ես սովորեցի պաշտպանվել, օգնել թիմակիցներիս: Միայն գոլ խփելը չէ, որ կարևոր է: Կարևոր է օգնել թիմակիցներիդ ու թիմային արդյունքի հասնել: Կարևոր չէ, թե ով կխփի կամ գոլային փոխանցում կկատարի, կարևոր է թիմային աշխատանքը: Չափազանց դժվար էր մեկնարկային 2-3 ամիսը, սակայն հետո ամեն ինչ կարգավորվեց, ու ես «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նվաճեցի 3 տիտղոս: Գիտեք, շատերը տարիներ են անցկացրել Մանչեսթերում, սակայն տիտղոս չեն նվաճել»,-The Athletic-ին ասել է Մխիթարյանը: