ԱԺ-ում տեղի է ունենում հատուկ նիստ, որին մասնակցում են խորհրդարանական «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները:

Հիշեցնենք՝ մեկ շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին, ինչին հաջորդեց նաև կառավարության հրաժարականը: Փաշինյանը տեսաուղերձում հայտնեց, որ քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում իր հրաժարականով մեկնարկում է խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու գործընթացը:

Դրա համար օրենսդրությունը սահմանում է մեկ տարբերակ, այն է՝ ԱԺ արձակումը, որը կարող է տեղի ունենալ վարչապետի թեկնածուին երկու անգամ չընտրելու պարագայում, այդ նպատակով «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Վարչապետի պաշտոնակատարն իր ելույթում շատ հակիրճ անդրադարձ է կատարել հարցին, որից հետո խոսել կորոնավիրուսային համավարակի դեմ պատվաստվելու անհրաժեշտության մասին: