1 կողմ, 75 ձեռնպահ, 3 դեմ ձայների համամասնությամբ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետի պաշտոնում։
Հիշեցնենք, որ ըստ պայմանավորվածության, իշխող «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, իսկ ընդդիմադիր խմբակցությունները թեկնածություն չեն առաջադրել:
Ապրիլի 25-ին՝ Քաղաքացու օրը, Նիկոլ Փաշինյանը հրաժարական էր ներկայացրել: Նրա հրաժարականից հետո խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրելու: Այնուհետև Ազգային ժողովն իրավունքի ուժող կհամարվի արձակված, և տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Հանրապետությունում ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին: