Թուրքիան անցել է Եգիպտոսի ներքին գործերին միջամտելու բոլոր սահմանները բոլոր սահմանները: Այս մասին նշված է Եգիպտոսի ԱԳ նախարարության հայտարարության մեջ: Փոխանցում է Hurriyet պարբերականը:

ԱԳՆ հաղորդագրության մեջ քննադատվում է Թուրքիայի և Քաթարի Եգիպտոսում ներքին իրավիճակի հետ կապված հայտարարությունները:

Նախօրեին Քաթարի ԱԳ նախարար Հալիդ Մուհամմադ Ալ-Աթիյան քննադատել էր Եգիպտոսում ցուցարների նկատմամբ բռնությունները:

Այսօր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եգիպտական բանակը նախօրեին իրականացրել է իր ժողովրդի ցեղասպանություն:

Էրդողանը նաև կոչ էր արել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդի արտակարգ նիստ հրավիրել, որտեղ ընդունվել են ցուցարարների սպանությունը կանխարգելող քայլեր:

Չորեքշաբթի օրը եգիպտոկան բանակը սկսել է պաշտոնանկ արված նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակից ցուցարների ցրումը` օգտագործելով տեխնիկա և հրացան:

Համաձայն պաշտոնական տվյալների բախումների ժամանակ զոհերի թիվը հասել է 280 մարդու, վիրավորների թիվը անցնում է 1000-ը: