«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պաշտոնի համար վերջին օրերին ավելի ակտիվ պայքար է սկսել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ կառավարությունում եւս նախարարի ժ/պ Վահրամ Դումանյանի դեմ դավեր են նյութում, որպեսզի ՀՀ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանը նրան պաշտոնանկ անի, ու Հայրապետյանը նշանակվի նախարարի պաշտոնում:
Ըստ այդ տեղեկությունների՝ Դումանյանի ոտքի տակը փորում են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը: Վերջիններս ամեն առիթով վատաբանում են Դումանյանին, որ նա ձախողել է նախարարության աշխատանքը, որպեսզի նրան հեռացնեն պաշտոնից:
Երեկ կառավարությունը ընդունեց որոշում, որով բուհերի կանոնադրությունը փոխվեց, առանց բուհերի եւ ռեկտորների համաձայնության եւ նրանց հետ քննարկման։ Ռեկտորները կոշտ հայտարարությամբ հանդես եկան, բայց դա չխանգարեց կառավարությանը միջամտել բուհական ինքնավարությանը։
Սա արվեց, որպեսզի Վահրամ Դումանյանին Երեւանի պետական համալսարանի ռեկտոր նշանակեն, իսկ Մխիթար Հայրապետյանին՝ նախարար՝ իրագործելով նրա վաղեմի երազանքը։ Մեր հարցին՝ Դուք գնում եք արդյոք գործադիր մարմին, Մխիթար Հայրապետյանը հայտարարեց.« No comment»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում