Ոչնչացվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութի շրջանում գտնվող Մեծ Թաղեր գյուղի հայկական գերեզմանատունը։ Այս մասին Թվիթերում գրել է Կովկասյան ժառանգության դիտորդական խումբը (CHW)։
«Վերջերս ոչնչացվել է Մեծ Թաղեր գյուղի հայկական գերեզմանատունը:
Գերեզմանատունը հիմնվել է 19-րդ դարի սկզբին և գործել մինչև այն ժամանակ, երբ հայերը տարհանվեցին գյուղից 2020 թվականին:
Արբանյակային պատկերը ցույց է տալիս գերեզմանատան ամբողջական ոչնչացումը»։