Այսօր Բրյուսելում բացվել է «Ֆլորալիա» ծաղիկների առաջին փառատոնը: Մինչև կիրակի քաղաքի կենտրոնական հրապարակ Գրանպլասը վերածվելու է կանաչ այգու, իսկ գոթական ոճի աշտարակը բառացիորեն խորտակվել է ծաղիկների մեջ: Այս մասին փոխանցում է Итар Тасс գործակալությունը:

Բելգիայից և հարևան երկրներից ժամանած ֆլորիստները քաղաքապետարանի դահլիճներում և պատշգամբներում տեղադրել են ծաղկի շքեղ կոմպոզիցիաներ, որոնք ստեղծվել են ընդհանուր առմամբ ավելի քան 100,000 ծաղկից:

Մասնակցող ֆլորիստները նշել են, որ իրենց գլխավոր նպատակը եղել է քաղաքապետարանի ներքին զարդարանքի պահպանումը, որոնք ծաղկե կոմպոզիցիաները պետք է ընդգծեն, այլ ոչ քանդեն:

Փառատոնը Բրյուսելում անցկացվում է առաջին անգամ, սակայն նրա կազմակերպիչները բրյուսելյան Գրան-փլասում աշխատելու մեծ փորձ: «Ֆլորալիան» անց են կացնում այն նույն art խմբերը, որոնք յուրաքանչյուր երկու տարին մեկ զբաղվում են Բելգիայի մայրաքաղաքի գլխավոր հրապարակը ծաղեկ գորգի վերածելու աշխատանքով: Եթե Ֆլորալիայի պրեմիերան հաջողությամբ անցնի ապա փառատոնը նույնպես կանցկացվի երկու տարին մեկ անգամ: