«System of a down» աշխարհահռչակ ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը միացել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի #HopeForArmenia առցանց միջոցառմանը, որով մեկնարկել է Հայաստանում եւ Արցախում կրթության աջակցությանն ուղղված ծրագիրը։
Միջոցառման ընթացքում Թանկյանը միացել է արցախցի աշակերտներին՝ նրանց հետ կատարելով Ալեքսեյ Հեքիմյանի «Բարի արագիլ» երգը՝ անանկալ մատուցելով նրանց: Կատարման տեսագրությունը հրապարակվել է «Teach For Armenia»-ի YouTube-յան ալիքում։
Նշենք, որ նախաձեռնությանը միացել են նաեւ բազմաթիվ հայտնիներ, այդ թվում Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, Շերը, Էրիկ Էսրաիլյանը, Քերոլին Ռաֆայելյանը։