Պաշտոնապես հաստատվեց, որ Նիկոլ Փաշինյանն Ալիևից ստացել է 5 միլիարդ դոլարի առաջարկ: Հոդված գրելու համար 100 դոլար վերցնողը 5 միլիարդը չէր վերցնի՞ իր համար անհետաքրքիր հայոց լեռնաշխարհի մի հատված թուրքին տալու համար: Մեծ հաճույքով: Հիմա հարց եմ տալիս՝ իրեն ձայն տվողներից քանի՞սը չէին վերցնի: Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Աթանեսյանը նշել է, որ ինքն արդեն վախենում է մեր ազգի նույնիսկ առողջ հատվածի հոգեկան առողջության համար, երբ մենք կիմանանք, թե իրականում ինչ է եղել, ինչ են արել այդ 44 օրվա ընթացքում, ոնց են մեզ խաբել, ծաղրել, այդ հողերը նվիրել Ալիևին. «Երևի սկզբում գումարի մի մասը տվել է, հո հիմար չէ, որ միանգամից գումար տա սրան, մի մասը տվել է ու սկսել է ծաղրել: Ասել է՝ մի հատ կնգադ կասես, թող ավտոմատով վազվզի, 50 միլիոն էլ կտամ: Նա էլ վազվզել է, դե փող է գալիս:
Ինձ թվում է, որ Շուշին նույնիսկ չի եղել պայմանավորվածության մեջ, սակայն վերջում ուզել է Ալիևը: Այն ճանապարհը, որով եկել Շուշին գրավել են, խաղաղ ժամանակ ալպինիստ մարդը չի կարող ոտքով գնալ: Ասել են՝ դա էլ կտաս»:Աթանեսյանը նաև նշեց, որ մենք մինչև հիմա չգիտենք, թե ով է եղել Շուշիի պաշտպանության հրամանատարը, փորձել են դա գցել Սեյրան Օհանյանի գրպանը: