Մենք մի քանի օր առաջ այդ հարցը քննարկել ենք Երևանում: Այս մասին Ադրբեջանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ խոսելով Արցախի գրավյալ տարածքներում ականապատման քարտեզների մասին:
Լավրովի խոսքերով, տպավորություն ունի, որ ՀՀ ղեկավարությունն ըմբռնում ունի այդ խնդրի անհապաղ լուծման մասով. «Առաջին նախնական քայլերն այդ ուղղությամբ արվել են, ես այդ մասին ասել եմ Ադրբեջանի ղեկավարությանը: Հույս ունենք, որ այդ գործընթացն էականորեն կարագանա ու թույլ կտա այդ խնդիրն ամբողջությամբ լուծել»:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը ոչ մեկ անգամ է հայտարարել, որ հայերը պետք է իրենց տան Արցախի գրավյալ տարածքների ականապատման քարտեզները: