ArmDaily.am- ի հետ զրույցում Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանն ասաց, որ ադրբեջանցի զինվորականները դեռևս շարունակում են իրենց վերահսկողության տակ պահել Սև լիճը։

«Իրավիճակը իսկապես լարված է:Իրենք չեն նահանջում ոչ մի ձև, մեր սահմանը խախտած, դիրքավորված կանգնած են, ամեն պահ հնարավոր է ինչ-որ վատ զարգացումներ լինեն ամեն դեպքում։ Բայց հույս ունենանք, որ դիվանագիտական ճանապարհով ինչ-որ ձևով կկարգավորվի, փորձում են, տեսնենք ինչքանո՞վ է դա ռեալ», - ասաց Հովսեփյանը։