Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեւան եւ Բաղանիս համայնքների սահմանային հատվածներում կրակահերթեր հակառակորդի կողմից չեն եղել: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց Տավուշի սահմանամերձ Ոսկեւան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը:
«Ոչ մի կրակոց, ոչ մի լարվածություն չի եղել: Ուսումնական վարժանք է եղել, որից լսվել են կրակոցների ձայներ»,-նշեց նա:
Իսկ, ահա Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ամեն ինչ նորմալ եւ խաղաղ է. «Ասողը գլուխը քարովն է տալիս, քանի որ իրականում ոչ մի նման բան տեղի չի ունեցել»:
Նշենք, որ վաղ առավոտից մամուլում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ Տավուշի մարզի միջդիրքային կրակահերթեր են լսվել Ոսկեպար-Բաղանիս-Ոսկեվան սահմանային հատվածներում։ Ըստ լուրերի՝ կրակահերթերը տեւել են մոտ 1 ժամ: