«Հրապարակ»-ը գրում է. «Օրերս Դավթաշենի 2-րդ թաղամասի 27 շենքի մի բնակարանից գողություն է կատարվել։ Սակայն ուշագրավն այն է, որ գողությունը կատարել է «Իդեալ» խանութի առաքիչը։ Շինանյութն ստանալուց ժամեր հետո տանտերը նկատել է, որ անհետացել են ոսկյա զարդերը, և ահազանգել է ոստիկանություն։ Կարճ ժամանակ անց դեպքը բացահայտվել է։
Ոստիկանության լրատվականից հայտնեցին, որ գողության ահազանգով քննություն է կատարվում»,–գրում է թերթը։