Իմ տեղեկություններով` Սև լճի տարածքում`Սյունիքում, ադրբեջանցիները չորս դիրք կունենան ու 60 զինվոր. Վահե Հակոբյան
«Այսօրվա բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Սև լճի տարածքում ունենալ հավասարաչափ ուժեր. չորս դիրք կունենան ադրբեջանցիները, չորս դիրք հայկական կողմը։ Աբսուրդն այն է, որ իրենք են պարտադրում, թե մենք քանի զինվոր ու դիրք ունենանք մեր հողում։ Ի դեպ, այսօրվա ունեցածն էլ, լավ, թե վատ, այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մուրադովի ջանքերով»,-Tert.am-ի հետ զրույցում ասել է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը: