Քանի դեռ ՀՀ իշխանությունը ջայլամի դիրք է ընդունել, ադրբեջանական ամբողջ մեդիադաշտը և քաղաքական գործիչները թիրախավորել են հայ հանրությանը՝ մատակարարելով մեծ քանակության կեղծ ինֆորմացիա։


Ես չգիտեմ, թե ինչ գաղտնի պայմանավորվածություն են ձեռք բերել հայ և ադրբեջանցի պաշտոնյաները մայիսի 16-ի բանակցության ժամանակ, բայց վստահ եմ, որ․
- Տիգրանաշենը (Քյարքի) չի հանձնվում Ադրբեջանին,
- Տավուշի գյուղերը չեն հանձնվում Ադրբեջանին,
- Արցախի Կարմիր շուկայի ճանապարհը չի հանձնվում Ադրբեջանին,
- Սյունիքով միջանցք դեռևս չի անցնում։


Տեղեկատվական ռումբերը ադրբեջանական կողմը ուղարկում է հայկական դաշտ՝ փաստացի ահաբեկելով մեր հայրենակիցներին, փոխարենը չկա մեկ հայ պաշտոնյա, ով հերքի կամ հաստատի դրանք։


Լճերի ֆոնին լուսանկարվելու սիրահար վարչապետ ու փոխվարչապետ, խոսեք, պատմեք մարդկանց, թե ինչ եք պայմանավորվել։ Գուցե իսկապե՞ս գնաք Սև լճի մոտից ուղիղ եթեր մտնեք ու ասեք, որ ադրբեջանցիների ասածը լկտի սուտ է։

Նաիրի Հոխիկյան