Վրացական Դմանիսի քաղաքում իրավիճակը շարունակում է պայթյունավտանգ մնալ: Այս մասին իր էջում գրում է վրացագետ Ջոնի Մելիքյանը:
Մելիքյանի խոսքերով, տեղի բնակիչների (ադրբեջանցիներ և վրացիներ) միջև բախումը սկսվել է կենցաղային վեճից՝ վերածվելով զանգվածային ծեծկռտուքի: Այստեղ են գտնվում նաև մեծ թվով իրավապահներ:
Ոստիկանությունը կանգնել է երկու համայնքների միջև ու թույլ չի տալիս նրանց մոտենալ միմյանց: