Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը քննարկվել է Դուշանբեում՝ ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստի ընթացքում, հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«ՀԱՊԿ-ում ուշադրությամբ հետևում են Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը։ Դա նույնպես քննարկվել է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի այսօրվա նիստի ընթացքում»,- ասել է Զասը՝ ամփոփելով նիստի արդյունքները։
Զասը նշել է, որ ՀԱՊԿ-ը ողջունում է Ռուսաստանի միջնորդությամբ՝ հայկական և ադրբեջանական կողմի միջև բանակցությունների անցկացումը: