Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Բաքուն պատրաստ է առևտրային հարաբերություններ սկսել Երևանի հետ, սակայն երկու երկրները պետք է ճանաչեն միմյանց սահմանները: Այս մասին տեղեկանումենք Minval.az կայքից:

Ալիևը մասնավորապես նշել է. «Մենք պատրաստ ենք Հարավային Կովկասի երկրների և Հայաստանի հետ առևտուր իրականացնել:Սակայն դրա համար պետք է, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը ճանաչեն միմյանց սահմանները: Մենք պատրաստ ենք ճանաչել Հայաստանի սահմանները, բայց Հայաստանն իր հերթին պետք է ճանաչի Ադրբեջանի սահմանները՝ ներառյալ նաև Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի մաս»:

Ալիևն ընդգծել է նաև, որ Ադրբեջանը կարող է Հայաստանի համար էներգետիկ մատակարար լինել: