Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀ-ում ՌԴ դեսպանության դիմաց: Նրանք իրենց հետ բերել էին փուչիկներ՝ «ՀԱՊԿ» գրությամբ:
Ակցիայի մասնակիցներից Մարիամ Ավագյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ ՀԱՊԿ-ը «փուչիկ» է և այդ կառույցի վրա հույս դնել չի կարելի:
«ՀԱՊԿ-ОДКБ կոչվածը վաղուց է փուչիկ: Փուչիկ է այն առումով, որ ՀԱՊԿ-ը չի ծառայելու իր կանոնադրության նորմերին և դրա հիմնավորումը կա. Թուրքիան վաղուց է մխրճվել թե՛ Ռուսաստան, թե՛ փափուկ ուժով՝ Ղրղզստան, թե՛ Ղազախստան ու Բելառուս... ՀԱՊԿ-ին կարելի էր այլ անվանում տալ, օրինակ՝ կոչել «Ալյանս՝ Թուրքիայի շահերը սպասարկելու համար» և այստեղ, բնականաբար, Հայաստանն անելիք չունի, որովհետև ցեղասպան Թուրքիան ամեն օր մխրճվում է մեր երկիր, ընդ որում՝ մխրճվում է հենց Ռուսաստանի շնորհիվ»,- հայտարարեց նա:
Ակցիայի ընթացքում ցուցարարները դեսպանության դիմաց պայթեցրին «ՀԱՊԿ» գրությամբ փուչիկները: