Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակը հայտարարել է, թե «Հանրապետության նախագահը ենթադրյալ փաստաթղթին առնչվող գործընթացների և քննարկումների մեջ ներգրավված չի եղել և չէ: Հետևաբար, նա բացարձակապես տեղեկացված չէ այդ փաստաթղթի, առավել ևս դրա մանրամասների մասին»: ՀՀ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը հայտարարել է, որ Արտաքին գործերի նախարարությունը որևէ տեղեկություն չունի Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրվելիք փաստաթղթի մասին։ Նման պատասխաններ են տվել ԱԱԾ, ՊՆ բարձրաստիճան ներկայացուցիչները: Տեղեկություններ չունեն նաեւ իշխող խմբակցության պատգամավորները:
Խոսքը մի փաստաթղթի մասին է, որը վերաբերում է Հայաստանի սահմանների որոշմանը: Լավրովի վերջին այցից ու հակահայ հայտարարություններից հետո Մոսկվայից ու Բաքվից սաստկացած գրոհները նպատակ ունեն Հայաստանին պարտադրել այդ փաստաթուղթը: Ընդ որում, Մոսկվան ու Բաքուն շտապում են իրագործել այն՝ Հայաստանի հարցում միջազգային աջակցության աճի ու ԱՄՆ-Իրան մերձեցման ֆոնին:
Ինչ կա Հայաստանում երրորդ եռակողմի ստորագրման շեմին: Փալաս կառավարություն եւ Հայաստանի դեմ Մոսկվայի հոգեբանական պատերազմը տեղայնացնող մեդիա-քաղաքական ստվար շրջանակներ, ինչն ուղղված է ներքին դիմադրության բացառմանը եւ հանրությանն ընկճելուն: Մինչ այս, երկրում տեղի է ունեցել պետական ինստիտուտների ինքնակազմալուծման գործընթացը, երբ պետության բարձրագույն պաշտոնյաները հրաժարվում էին իրենց սահմանադրական պարտականությունների կատարումից՝ ՀՀ նախագահը հրաժարվում էր իր ստորագրությունից, ԱԺ նախագահն՝ իր պարտականություններից, եւ այդպես շարունակ: Այդ գործընթացի տրամաբանական արդյունքը պիտի լիներ այն, որ փաստաթղթի ստորագրման շեմին պետական ինստիտուտները կազմալուծված վիճակում են՝ արձակված խորհրդարան, կառավարություն՝ ժամանակավոր պաշտոնակատարներով, Սահմանադրական դատարան եւ այլն: Ինքնապաշտպանության իրավունքը փոխարինվել է ՀԱՊԿ-ին դիմումով, սահմանների որոշումը՝ նույնպես: Արտահերթ ընտրություններն ավելի են խորացնելու այս իրավիճակը՝ իշխանության ձեւավորման պերմանենտ ճգնաժամերով:
Հայ սահմանադրագետները, քաղաքական շատ շրջանակներ ասում են, որ թե վարչապետի ստորագրությունը, թե փաստաթուղթն ինքնին հակասահմանադրական են եւ վիճարկվելու են: Դիմադրության շարժումը Հայաստանում ընդլայնվում է, աճում են հակառուսական-հակագաղութային տրամադրությունները: Հայկական սփյուռքն իր հնարավորություններով ահռելի աշխատանք ունի անելու:
Մանրամասն՝ տեսանյութում