Facebook սոցիալական ցանցը եկող ամսվանից ծրագրել է փորձարկել նոր վճարովի համակարգ, որը թույլ կտա գնումներ կատարել համացանցում` օգտագործելով սոցցանցի էջերը: Այս մասին հայտնում է AllThingsD պարբերականը` հղում կատարելով սոցցանցի մոտ կանգնած աղբյուրներին:

AllThingsD պարբերականի տվյալներով այժմ օգտատերերը, ովքեր արդեն ներկայացրել են իրենց բանկային տվյալները, կարող են կատարել գնումներ գործընկեր բջջային հեռախոսներ ծառայություններում:

Եթե նոր ծառայության փորձարկումից հետո կազմակերպությունը որոշի կատարել արտադրանքի զանգավածային թողարկում, ապա Facebook-ը կարող է խոշոր մրցակից դառնալ էլեկտրոնային վճարումներում առաջատար PayPal-ին:
Սակայն սոցիալական ցանցոջմ նշում են, որ իրենք հիանալի հարաբերություններ ունեն PayPal-ի հետ և նոր ծառայությունը փորձարկվում է միայն այն նպատակով, որպեսզի պարզի ինչպես կարող է հեշտացնել գնումների կատարման գործընթացը իր գործընկերների համար:

Աառաջիկայում այսպիսի ծառայությունը կարող է տրամադրել կազմակերպությանը և նրա գործընկերներին արժեքավոր տեղեկություն, թե որ ապրանքներն են տարածված սոցցանցի օգտատերերի կողմից:

Սակայն այս ծառայության դեպքում օգտատերերը սոցցանցում պետք է տեղադրեն իրենց բանկային տվյալները, ինչի պատճառով էլ շատերը թերահավատորեն են վերաբերվում այս ծառայությանը: