Այսօր «ադրբեջանցի» բառը հայկական քաղաքական բառապաշարի ամենասարսափելի վիրավորանքն է համարվում: Երբ նրանք ուզում են միմյանց վիրավորել, իրար անվանում են ադրբեջանցիներ։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկասը. Տարածաշրջանային զարգացման և համագործակցության հեռանկարները» քննարկումների ժամանակ, որը կազմակերպվել էր Նիզամի Գյանջավիի միջազգային կենտրոնի կողմից տեսաւողերձով։
Ալիևը մասնավորապես ավելացրել է․ «Մենք առաջարկեցինք համագործակցություն տրանսպորտի ոլորտում, մասնավորապես` Զանգեզուրի միջանցքի բացման հարցի հետ կապված, որով Ադրբեջանը կապելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ: Միևնույն ժամանակ Հայաստանը երկաթուղային հաղորդակցություն կունենա իր երկու մտերիմ բարեկամների` Ռուսաստանի և Իրանի հետ: Նման երկաթուղային կապ չկա: Այսպիսով, մենք առաջարկում ենք սա, և ես կարող եմ ձեզ ասել, որ գործընթացն ընթացքի մեջ է: Գործընթացը սկսված է, հեշտ չէ, բայց սկսվել է»։