Այդ նամակի բովանդակությունը հայտնի չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արթուր Վանեցյանը՝ խոսելով իր միջոցով Նիկոլ Փաշինյանին փոխանցված հայտնի նամակի մասին:
Վանեցյանը նշեց, որ իր տեղեկություններով ադրբեջանական կողմի հետ օպերատիվ կապը մինչ օրս շարունակվում է. «Այդ նամակի, առհասարակ պատերազմի ընթացի, արդյունքների, այս ժամանակահատվածում եղած բոլոր հարցերի պատասխանը պետք է տա քննությունը: Եթե քննություն չլինի, չլինի այնպիսի եզրակացություն, որը հավաստի կլինի բոլորի համար, հարցը կշարունակի բաց մնալ»։