«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքին» հասած լուրերի համաձայն` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նախընտրական այս շրջանում գտել է իր համար քաղաքական հենարան: Թեպետ տեւական ժամանակ շրջանառվում էր, որ Ա. Սարգսյանը հույսը դրել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ձեւավորած քաղաքական ուժի վրա, բայց վերջապես հասկացել է, որ անհույս է:

Ուստի` ՀՀ նախագահի համար միակ ընդունելի ուժը դարձել է «Լուսավոր Հայաստանը»: Թերեւս` Էդմոն Մարուքյանի մեջ է տեսնում Ա. Սարգսյանն այն պոտենցիալը, որը կարող է դառնալ իր խոսափողը ԱԺ ութերորդ գումարման խորհրդարանում»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում