Հայաստանի Ազգային ժողովում ընթանում են հերթական քառօրյա նիստերը, օրի օրակարգում ընդգրկված է 35 հարց:

Օրակարգում են մասնավորապես հետեւյալ հարցերը.


- Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդում

- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդում

- Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի ընտրություն

- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրություն

- «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին

- Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին: