«Հայաստանը իր տարածք խուժած ադրբեջանցիներին դուրս բերելու համար ՀԱՊԿ-ին շատ հստակ հրավիրել է գործողություններ ձեռնարկել, դրա փոխարեն ստացել ենք պատասխան, որ Ադրբեջանը հրավիրվում է դառնալ ՀԱՊԿ անդամ երկիր... Մի՛ ճամարտակեք, գիտենք՝ որտեղից եք գալիս և ինչի համար են ձեր հայտարարությունները»,- արձագանքելով ԲՀԿ-ական Արման Աբովյանի ելույթին՝ հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
«Հովանավորներից բերանս չբացեմ էլի, հասկանում եմ՝ նախընտրական փուլ է, հակառուսական թեզը բռնել եք, փորձում եք խաղալ, բայց խորհուրդ կտամ վերընթերցել ռուսական կողմի, ՀԱՊԿ-ի բոլոր պատասխանները»,- պատասխանեց Աբովյանը: