Առաջիկա տարիներին Երկիր մոլորակը կարող է լրջորեն վնասվել՝ արեգակնային ակտիվության մեծացման պատճառով: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով գիտնականներին:
Նշվում է, որ 2020 թվականին Արեգակը մտել է ակտիվության 11-ամյա ցիկլ, որն իր պիկին կհասնի 2025 թվականին: Մագնիսական փոթորիկները կարող են առաջացնել էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ և արբանյակների անսարքություն, որոնցից կախված է ավիացիան, ամբողջ մոլորակի վրա։
Հետազոտողները կարծում են, որ մոտ ապագայում արևային փոթորիկների վնասը միայն կավելանա: Միացյալ Նահանգների նախագահի հատուկ օգնական Քեյթլին Դուրկովիչի խոսքով, տեղի ունեցողը ոչ թե «հոլիվուդյան ֆանտաստիկայի ժանրից է», այլ իրական սպառնալիք: