Սլովակիան արգելել է բելառուսական «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռներին թռիչք կատարել իր օդային տարածքում և օգտագործել իր աերոդրոմները։ Այս մասին հայտնել է երկրի ԱԳ նախարար Իվան Կորչոկն իր թվիթերյան էջում։


Նրա խոսքով՝ այս որոշումը պատասխան է բելառուսական ռեժիմի անթույլատրելի գործողություններին և միջազգային կանոնների խախտմանը։