Իսպանական Marca-ի ընթերցողները Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմային ճանաչել են Իսպանիայի ավարտված առաջնության լավագույն ֆուտբոլիստ: 33-ամյա ֆրանսիացին ստացել է հատուկ մրցանակ:
Լա Լիգայի ավարտված մրցաշրջանում 33-ամյա Բենզեման մասնակցել է 34 խաղի, դարձել 23 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ:
Վերջերս նա 6 տարվա ընդմիջումից հետո վերադարձել էր ֆուտբոլի աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքական, որի կազմում կմասնակցի Եվրո-2020-ին: