Այսօր առավոտյան Հայաստանի բենզալցակայաններում բենզինի և դիզվառելիքի գինը կրկին թանկացել է 10 դրամով՝ այն դեպքում, երբ նավթի համաշխարհային գները վերջին շաբաթներին նվազում են (այս պահին մեկ բարելի արժեքը մոտ 68 դոլար է)։ Հայաստանի բենզալցակայաններում բենզինի ռեգուլյար տեսակը վաճառվում է 460, պրեմիումը՝ 480, սուպերը՝ 530 դրամով։ Համապատասխանաբար թանկացել է նաև դիզվառելիքը։
Հատկանշականն այն է, որ անկախ Հայաստանի պատմության ընթացքում բենզինի և դիզվառելիքի գինը երբեք այս արժեքը չի գրանցել նույնիսկ այն ժամանակ, երբ նավթի մեկ բարելի համաշխարհային գինը մոտ 120 դոլար էր։
Հիշեցնենք, որ վերջին երկու ամսում Հայաստանում բենզինը թանկացել է 100 դրամով, որը կազմում է նախկին արժեքի շուրջ 40%-ը։