«Այս իրավիճակը պետք է լուծվի առանց պատերազմի»,- անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա կրկին խոսեց սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծման իր առաջարկի մասին. «Ես պարզ բան եմ ասում, ասում եմ եկեք Սոթքից մինչև Խոզնավար զորքերը երկուստեք հետ քաշենք, տանենք մշտական տեղակայման վայրեր, գան միջազգային դիտորդներ, հանենք փաստաթղթերը, տեսնենք՝ սահմանը որտեղով ա անցնում ու ճշգրտում անենք»: