«Ասում են՝ ձեր օրոք պարտություն ա եղել, բա ձեր օրոք Հոկտեմբերի 27 ա եղել: Ռոբերտ Քոչարյա՛ն ու Սերժ Սարգսյա՛ն, եկեք պատասխան տվեք Հոկտեմբերի 27-ի մասին, որ ձեր ղեկավարած ԱԱԾ-ն տեղյակ ա եղել, որ Նաիրի Հունանյանը մտնելու ա ու զենքով գնդակահարելու ա ժողովրդի առաջնորդներին: Ձեզ թվում ա՝ Հոկտեմբերի 27-ի համար պատասխան չեք տալո՞ւ»,- Դավթաշենում ՔՊ համակիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսքն ուղղելով նախկին իշխանություններին: