Ֆուտբոլի Հայաստանի կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» երկրպագուների ակումբ ԱԼՖԱ-ն հանդես է եկել հայտարարությամբ:

«Ի գիտություն բոլոր քննադատողների, 3 տարվա մեջ մեր թիմը այնպիսի արդյունքների է հասել, որ թիմեր կան 30 տարում չեն հասնում։ Ֆուտբոլային տարին դժվար էր բոլորիս համար covid, պատերազմ, բայց ԱԼՖԱ-ն միշտ եղել է ու կլինի թիմի կողքին:


Պահանջում ենք անհապաղ հեռացնել մարզչին և մի քանի տուրիստ ֆուտբոլիստների: Վստահում ենք ակումբի ղեկավարությանը և միասին շարժվում դեպի մեր նպատակները։ Սպասում ենք լուրջ համալրումների և մյուս տարի կվերադառնանք ավելի ուժեղ»,- ասվում է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» այս տարի չկարողացավ պաշտպանել չեմպիոնի կոչումը և նվաճել եվրագավաթների ուղեգիր: Հայաստանի ավարտված առաջնությունում թիմը գրավեց 5-րդ տեղը:

Մարտին «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել էր 68-ամյա ռուսաստանցի մասնագետ Անատոլի Բայդաչնին, որը 2012 թվականից չէր զբաղվում մարզչական աշխատանքով: