Առաջին 54 ռուս դիվանագետը լքեց Պրահայում Ռուսաստանի դեսպանատունը: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Մոսկվայում Չեխիայի դեսպանատան անձնակազմը կրճատվեց մինչև 32 հոգի՝ յոթ դիվանագետ և 25 տեխնիկական աշխատող:

Ավելի վաղ Չեխիայի նախկին դիվանագետ Ստանիսլավ Սույան հույս էր հայտնել, որ իր երկրի և Ռուսաստանի հարաբերությունները կկարգավորվեն: Նրա կարծիքով երկու պետությունների միջև առկա տարաձայնությունները թելադրված են ինչ-որ մեկի կողմից. Վրբետիցայում տեղի ունեցած պայթյուններին Ռուսաստանի մասնակցության ապացույց չկա, մեղադրանքներն էլ չեն հիմնավորվում:

Մոսկվայի և Պրահայի հարաբերությունները վատթարացան այն բանից հետո, երբ Չեխիան Ռուսաստանին մեղադրեց 2014-ին Վրբետիցայում զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունների համար: Արդյունքում, 18 դիվանագետ վտարվեց Չեխիայից:


Մոսկվան արձագանքեց՝ արտաքսելով Չեխիայի դեսպանատան 20 աշխատակցի: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը և Չեխիան հավասարեցնելու են դեսպանատներում աշխատողների թիվը: