Սոֆյա Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Շա՜տ փխրուն հասարակություն ենք։ Շատերը գրում են." Էդ վիդեոները ինչո՞ւ եք տարածում, ի՞նչ կտա դա ձեզ" ։
Իհարկե ես չեմ տարածել, քանի որ այդ ամեն ինչը գիտեի ու չեմ ուզենա որևէ մեկն էլ տանջվի, բայց գիտեք ի՞նչ կտա.
֊Կտա այն, որ կտեսնեք ինչպե՞ս է գնահատվել հայրենիքի համար կյանքը չխնայած մարդը։
֊Կտա այն, որ տեսնեք ի՞նչ է ապրում մի բուռ մասունք "մուրացող" և այդպես էլ իր տղայի գերեզմանին կարոտ ծնողը։
֊Կտա այն, որ խորը քնից արթնանաք ու հասկանաք, թե ինչ է կատարվում Երկիր մոլորակի այս փոքր հատվածում և ինչ անտարբերությամբ են մարդիկ ապրում։
֊Կտա այն, որ հասկանաք, թե ինչպես է թաքցվում զոհերի թիվը և քանի֊ քանի ընտանիք անորոշության մեջ ապրում են, իսկ դուք տեղեկություն էլ չունեք, որ իրենք կան։
֊Կտա այն, որ հասկանաք, թե պետական կառույցները ինչպես են աշխատում։
֊Կտա այն, որ հասկանաք, թե երկրի վարչապետը ինչի վրա է հպարտանում։
֊Կտա այն, որ համեմատեք, թե սարսափած մարդկանց էջերում ինչպես է հայտնվում այս նկարները, իսկ իշխանության ցուցակներում հայտնված մարդկանց էջերում ինչպես է մեկը մեկի հետևից հայտնվում նախընտրական լոգոյով նկարներ՝ նույն պահին և ոչ մեկ օր կամ մի քանի օր հետո։
֊Կտա այն, որ հասկանաք, թե ծնողն ինչ ծայրահեղ քայլերի է ստիպված դիմել և Աստված էլ բեթարից ազատի ։
Այսպես շարունակ տալիք ու առնելիք ունի։
Լույսը բարին բերի ...
Սոֆյա Հովսեփյան