Ադրբեջանական կողմն իրեն սխալ պահեց հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարցում: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում նման տեսակետ արտահայտեց մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Նա նշեց, որ Ադրբեջանը, Հայաստանը և Արցախը միջազգային Կարմիր Խաչի կոմիտեում ունեն պատվիրակություններ և միանալով Ժնևյան կոնվենցիային պետք է հստակ պահպանեն ռազմագերիներին վերաբերող կանոնները:
«Ադրբեջանում վարվեցին ի դեմ Ժնևյան կոնվենցիայի և դա հատկապես արտահայտվեց լրատվական միջոցներով նրան ցույց տալով»,-իր խոսքում նշեց Լ.Ալավերդյանը:
Վերջինս ադրբեջանական կողմին կոչ արեց գրագետ կերպով վարվել և չտրվել րոպեական որոշումներին:
«Կոպիտ խախտում կա Ադրբեջանի կողմից, քանի որ տեսանյութում բացակայում է մեր զինծառայողի կողմից ասված բերանացի խոսքը»-, նշեց նա հավելելով, որ դա Հակոբի արտաբերածը չէ:
Անդրադառնալով Հակոբին վերադարձնելու հնարավոր միջոցներին, նա չբացառեց Հակոբի և Հայաստանում գտնվող ադբեջանցի գերիի հնարավոր փոխանակումը: