Եգիպտոսի ռազմական գործիչները խաղաղ կերպով մտել են Կահիրեի կենտրոնում գտնվող «Ալ Ֆաթհ» կզկիթը, որտեղ թաքնվում են պաշտոնանկ արված նախագահ Մուհամմեդ Մուրսիի բազմահազարանոց կողմնակիցները և նրանց հետ վարում են բանակցություններ: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը` հղում կատարելով տեղի հեռուստաալիքին:
Ինչպես ցույց են տալիս տեղի հեռուստաալիքների կադրերը զինվորականները համոզում են հավաքվածներին լքել մզկիթը:
Եգիպտոսում նախօրեին իսլմաիստների կողմնակիցների և ուժային համակարգերի ներկայացուցիչների միջև բախումների ժամանակ մահացել է 95 մարդ:
«Մահմեդական եղբայրներ» շարժումը ուրբաթ օրը հայտարարել էր «զայրույթի օր» և կոչ էր արել իր կողմնակիցներին դուրս գալ «միլիոնավոր երթի» ի նշան զինվորականների գործողությունների դեմ բողոքի, որոնք որդեգրել էին ուժի միջոցով ցույցերը ճնշելու քաղաքականություն: Ոստիկանությունը զգուշացրել էր, որ դաժանորեն ճնշելու են յուրաքանչյուր հակաիրավական գործողություններ: Այնուամենայնիվ Եգիպտոսի քաղաքաների փողոցներ դուրս են եկել հազարավոր ցուցարարներ: Կահիրեյում և այլ քաղաքներում դաժան բախումներ են ծավալվել ցուցարարների և իրավապահ մարմինների միջև: Ուժայինները օգտագործել են արցունքաբեր գազ և զենք, ցուցարները նույնպես օգտագործել են հրազեն: