Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Ռուսաստանում նախօրեին տեղի ունեցած եռակողմ բանակցությունները տապալվել են։ Այս մասին հայտնում են «Փաստինֆո»-ի աղբյուրները՝ նշելով, որ ադրբեջանական կողմը Փաշինյանի Փարիզ կատարած այցը ու Ֆրանսիայի նախագահի հետ տեղի ունեցած բանակցությունները սադրանք է որակել։

Ինչպես տեղեկացրել ենք՝ երեքշաբթի տեղի է ունեցել երկկողմ հանդիպում ռուսական կողմի հետ, ապա չորեքշաբթի՝ հունիսի երկուսին, հանդիպել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի պաշտպանական ոլորտի ներկայացուցիչները՝ Արցախում խաղաղապահ ուժերի հրամանատար Մուրադովի մասնակցությամբ։ ՀՀ ՊՆ-ն հայտնել է, թե եռակող բանակցությունների ընթացքում քննարկվել են Գեղարքունիքի գերեվարված մեր 6 հայ զինվորականների վերադարձի հարցը, սակայն ոչ պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ բանակցությունները չեն հասել անգամ ՀՀ տարածքից գերեվարված վեց պահեստազորայիններին վերադարձնելուն։


Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։