Այսօր՝ Սյունիքում «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քաղաքացիների կողմից հարց բարձրացվեց.
«Գորիսում լուրեր են շրջանառվում, որ հենց դարձաք ՀՀ վարչապետ, Սյունիք եք վերադարձնելու Սուրիկ Խաչատրյանին և նրան նորից մարզպետ եք նշանակելու»:
«Առաջին հերթին, դուք հումորի լավ զգացում ունեք»,- պատասխանեց Քոչարյանը։ «Ես, համենայնդեպս, կարող եմ ասել, որ մեր ցուցակում այդպիսի անձնավորություն չկա։ Մեր դաշինքը բաղկացած է երկու կուսակցություններից և անկուսակցական իմ թիմակիցներից։ Այդ միավորներից մեկը «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն է, և մի՞թե դուք մտածում եք, որ այդ կուսակցությունը չունի բավարար կադրային պոտենցիալ՝ առաջարկելու ձեզ՝ մարդու, որ լինի այստեղ մարզպետ և պատասխանատվություն կրի այս տարածքի զարգացման համար։ Այդպես է լինելու»,- նշեց Քոչարյանը: