Կամավորական Սերգեյ Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետապարատում աշխատողներն իրանց կյանքը կտան հանուն Փաշինյանի։
Ասեմ, թե ինչու. մեծ մասը 2018-ից հետո սկսեցին աշխատել, ու եթե իշխանություն փոխվի, դրանց քշելու են տներով։ Ոմանք գյուղապետեր են դարձել, ոմանք՝ քաղաքապետեր, ոմանք՝ աշխատողներ այդ կառույցներում, ոմանք՝ մարզպետարաններում և տարբեր ՊՈԱԿ-ներում…
Իրենց համար կապ չունի, թե ով է իրենց առաջնորդը։
Հացը կա, տաք տեղը կա, թքաց մնացած հարցերի վրա։ Մի խումբ էլ ցանկանում է մտնել պետապարատ, ուստի անթաքույց պետք է աջակցի իշխանությանը։
Դրանք մոտ 50.000 հոգի են, ինչը մեծ ուժ է իշխող հողատուների համար։ Քարոզարշավի տասովկայի մեծ շասը իրենք են անում»: