Հայաստանի պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր(ՌԴ), հակաահաբեկչության հարցերով գիտական փորձագետ(ԱՄՆ Պաշտպանական ազգային համալսարան), ՌԴ Ռազմագիտության ակադեմիայի գործող անդամ, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը հարցազրույց է տվել Regnum գործակալությանը Երևանում:

-Ինչպե՞ս եք Դուք գնահատում դիվանագիտական պրակտիկայում աննախադեպ հանրային վիրավորանքին, որը տեղ է գտել ՌԴ նախագահի` Բաքու այցի ժամանակ և ադրբեջանցի պաշտոնյայի աշխատանքից հեռացման մասին հաղորդագրությանը:

- Առաջին հերթին ես կնշեի հայ ռազմական պաշտոնյաների և քաղաքագետների մեծ հետաքրքրությունը և ավանդական մասնագիտական ուշադրությունը Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` մեր հարևան երկիր կատարած այցին Ադրբեջանում նախագահական ընտրությունների նախօրեին: Հետագայում ես կվերադառնամ Հայաստանի նախագահի վերջերս կատարած հայտարարությանը կապված Իլհամ Ալիևի վերընտրման պայմանական նախընտրության հետ, որը որոշակի առումով կապված է ռուս բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ Ձեր կողմից հիշտակված դեպքի հետ:

Ինչ վերաբերվում է միջպետական արձանագրության` հումանիտար ոլորտում ռուս-ադրբեջանական համագործակցության ծրագրի երկկողմանի փաստաթղթի նախաշեմին կատարված հանրային վիրավորանքին, ապա այն կարելի է գնահատել որպես դիվանագիտական վարքագծի ընդունված միջազգային նորմերի և ռուսական պետականության, այս դեպքում Սերգեյ Լավրովի` ՌԴ ԱԳ նախարարի նկատմամբ ցինիկ ծաղր: Ամենայն հավանականությամբ որոշ ադրբեջանցի գործընկերներ սթափ մտածողների շարքից հասկացել են, որ միջպետական հարաբերություններում հանրային ցուցադրված վայրենության անպատժելիությունը անհնար է: Այսպիսի դիվանագիտական անկարգապահություն անհնար կլիներ իր ժամանակին պատկերացնել ծագումով հայ Միքայել Լորիս-Մելիքովի` Ռուսաստանի կայսրության ներքին գործերի նախարարի նկատմամբ:

Իհարկե ադրբեջանցի պաշտոնյայի գործից հեռացումը Ադրբեջանի իշխանությունների բացատրական քաղաքականությունն է, որը նախորդում է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներողությանը:

-Ինչպե՞ս Դուք կմեկնաբանեք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերջերս կատարած հայտարարությունը, որ Հայաստանին ձեռնտու է Իլհամ Ալիևի հաղթանակը Ադրբեջանում նախագահական ընտրությունների ժամանակ:

-Շարունակոլով պատասխանել Ձեր նախորդ հարցին` ես կնշեի, որ դիվանագիտական պրակտիկայի ընթացքում աննախադեպ դեպքն արտացոլում է հայատյացության մթնոլորտը, որը կիրառվում է Ադրբեջանում իր իխանությունների կողմից և խոչընդոտում է հակամարտության կողմերի` Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև արդյունավետ համագործակցությունը թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման թե Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման հարցում: Այդպիսի օրինակ կարող է ծառայել ռուս լրագրող Աննա Սահակյանի փաստացի արտաքսումը, որին թույլ չէին տվել իրականացնել իր մասնագիտական պարտականությունները միայն այն պատճառով, որ ռուս տիկինը կրում է հայկական ազգանուն:

Հակադրություն այս ռասիստական վերաբերմունքի, որը ուղեկցվում է ադրբեջանական քաղաքական քարոզի`ադրբեջանական հասարակությունում իբրև թե տիրող  էթնիկ հանդուրժողոկանության վերաբերյալ հավաստումներով, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերջերս կատարած հայտարարությունն է, համաձայն որի Հայաստանի համար նախընտրելի է, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունների ժամանակ հաղթանակ տանի Իլհամ Ալիևը: Պետք է ուշադրություն դարձնել շատ կարևոր հանգամանքի, որը առընչվում  է ռուս հյուրերի նկատմամբ Ձեր կողմից հիշատակված դեպքի հետ և ընդգծվել է Հայաստանի նախագահի կողմից իր վերջին հայտարարության ժամանակ: Նա ցանկություն է հայտնել շարունակել բանակցությունները վերընտրված Ադրբեջանի նախագահի հետ, եթե Իլհամ Ալիևը կարողանա կամք ցուցաբերի և վեր կանգնի իր` հայատյացության մոլուցքից: