Ալ-Քայիդան պատրաստում է ահաբեկչություններ Եվրոպայի երկաթուղիներում: Այս մասին այսօր հայտնել է Bild պարբերականը` հղում անելով ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության մոտ կանգնած իր սեփական աղբյուրներին:

Պարբերականի հաղորդմամբ ծայրահեղական խմբավորումը կարող է պայթուցիկներ տեղադրել գնացքներում և թունելներում, ինչպես նաև շարքից հանել Եվրոպայի երկաթգծի ճանապարհներին գտնվող էլեկտրական մալուխները:

Լրագրողներին հաջողվել է ստանալ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունից: Հատուկ ծառայություններին հաջողվել է լսել Ալ Քայիդայի ղեկավար Այման ազ Զավահիրիի ինտերակտիվ համաժողովը տարբեր երկրներում գտնվող խմբավորման մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

«Եվրոպական երկաթգծերի վրա հարձակումը այս զրույցի կենտրոնական թեման է եղել»,- հաղորդում է Bild պարբերականը:

Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին մի շարք ամերիկյան լրատվամիջոցներում հայտնվել էր հաղորդագրություն այն մասին, որ հատուկ ծառայություններին հաջողվել է ձեռք բերել Ալ Զավահիրիի գաղտնի խոսակցությունը իր խմբավորման 20 առաջնորդների հետ, ինչը դրդել էր ԱՄՆ-ին և իր դաշնակիցներին փակել դեսպանատները մի շարք արաբական պետություններում:

Օգոստոսի մեկին Միացյալ Նահանգները ամբողջ աշխարհին զգուշացրել էին, որ Ալ-Քայիդան նախապատրաստվում է մի շարք ահաբեկչություններ իրականացնել Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: