Այսօր մեկնարկում է Ազգային ժողովի հերթական քառօրյան: Սակայն, ինչպես ենթադրվում էր, նիստերը չեն կայանալու, քանի որ պատգամավորներն ավելի կարևոր գործեր ունեն՝ քարոզարշավ են իրականացնում:
Այսօրվա նիստին գրանցվեց 132 պատգամավորից 12-ը:
Նիստին ներկա չէին նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Լենա Նազարյանը նշեց, որ ինչպես օրենքն է պահանջում, հիմա պետք է 4 ժամ սպասել պատգամավորների գրանցվելուն: