Թաիլանդում արտահերթ նիստ անցկացնող Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի բյուրոն պաշտոնանկ է արել կազմակերպության նախագահ Ռաֆայել Մարտինետիին, որը պաշտոնավարում էր 2002 թվականից, հաղորդում է rsport-ը:

«ՖԻԼԱ-ի բյուրոն որոշում ընդունեց անվստահություն հայտնել Ռաֆայել Մարտինետիին, եւ նա հեռացվեց պաշտոնից»,- ասել է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին:

Հիշեցնենք, որ ՄՕԿ-ի գործկոմն ըմբշամարտն ընդգրկել է 2020թ. Օլիմպիական խաղերի հավակնորդ մարզաձեւերի ցուցակում: