«Ինձ չի հետաքրքրում թե՛ ձայնագրություն հրապարակողը, թե՛ ընդհանրապես այդ թեման, ահավոր մեկ ա, նույնիսկ մեկնաբանել չեմ ուզում»,- Դիանա Գասպարյանի և Սուրեն Պապիկյանի ձայնագրության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։
Հարցին, թե Դիանա Գասպարյանի հետ խոսե՞լ են այդ թեմայով, Սիմոնյանը պատասխանեց․ «Դիանա Գասպարյանը երեկ մեզ հետ քայլերթի էր»։
Սիմոնյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների մյուս հարցերին և հեռացավ։
Կիսվի՛ր այս նյութով՝