Ստամբուլում գնդակահարվել է 40 ամյա օրենքով գող Ալիբալա Գամիդովը, որը քրեական աշխարհում հայտնի է Գոջա Բաքվեցի կեղծանունով: Այս մասին հաղորդում է Прайм Крайм-ը:
Սպանությունը տեղի է ունեցել կիրակի օրը օգոստոսի 18-ին: Գամիդովը ստացել է երեք հրազենային վնասվածք և մահացել է տեղում:
Գամիդովը գտնվում է կոնֆլիկտի մեջ քրեական հեղինակություն Դեդ Հասանի(Ասլան Ուսոյան)-ի խմբավորման հետ: Նրան մեղադրում էին հատկապես վերջերս տեղի ունեցած քրեական հեղինակությունների թագադրման մեջ, որը կազմակերպվել էր ոմն Վաժա Բիգանիշվիլու կողմից և առաջացրել էր «Դեդ Հասանի կլանի դժգոհությունը:
Գործակալությունը նաև վերջինիս սպանությունը կապում է Ստամբուլում տեղի ունեցած «ռազբորկաների» հետ: Ինչպես արդեն նշել ենք վրացի օրենքով գողերի մի խումբ մտել էր Ստամբուլի հյուրանոցներից մեկը, որտեղ հանգստանում էր Դեդ Հասանի խմբավորման մասնակիցներ և դաժանորեն ծեծի էին ենթարկել վերջիններիս: Արդյունքում մի քանի մարդ ծանր վիճակով տեղափոխվել էին հիվանդանոց:
Ինչպես հաղորդում է Vesti.az-ը Ալիբալա Գամիդովը ամենաազդեցիկ օրենքով գողերից մեկն էր: 1990-ական թվականներին նա ձերբակալվել էր սպանության մեղադրանքով, իսկ հետագայում բազմիցս քրեական պատասխանատվության էր ենթարկվել թմրամիջոցների պահպանման մեջ: Գամիդովը ազատություն էր դուրս եկել միայն վերջերս: