Մոսկվայում հայ գործարարի սրճարանի հարձակման համար ձերբակալվել են Տաջիկստանի երեք քաղաքացու: Օգոստոսի 17-ի երեկոյան ոստիկանությունը զանգահարել Ցարիցինո շրջանի բնակչուհին և հայտնել հրաձգության մասին:
Հանցագործության վայրում իրավապայհ մարմնի աշխատակիցները հայտնաբերել են 20 հոգուց բաղկացած ասիացիների զինված խումբ: Երկու հարձակվողի մոտ հայտանբերել են հրազեն, որով կրակել են ռեստորանի առաստաղին:
Սկզբում հայտնում էին, որ հրազենը օգոտագործել են դաղստանցիները, սակայն այդ տվյալները ճշտվեցին և պարզվեց, որ հրազենից օգտվել են Տաջիկստանի քաղաքացիները:
Երբ տաջիկները հոգնել են օբեյկետի վրա կրակելուց սկսել են կրակել նաև սեփականտիրոջ ավտոմեքենայի վրա:
Ոստիկանները ձերբեկել են երեք հարձակվողի`Տաջիկստանի քաղաքացու: Մնացած հարձակվողներին ներկայումս հետախուզության մեջ են:
Հայտնի է, որ սրճարանը պատկանում է Հայաստանցի գործարար Գևորգ Իսրայելյանին: Անձամբ տերը չի վնասվել հարձակման ժամանակ: Վնասվածք ստացել է միայն գործավարուհին: Նա տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հաղորդում է Комсомольская правда-ն: