Ինչպես հայտնի է, 2013թ. սեպտեմբերի 10-ին «Հրազդան» մարզադաշտում տեղի է ունենալու Հայաստանի և Դանիայի ազգային հավաքականների 2014թ. Աշխարհի Գավաթի ընտրական հանդիպումը:
Վերոնշյալ հանդիպման տոմսերի վաճառքը սկսվում է օգոստոսի 20-ից, «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում եւ «Հյումել» խանութների ցանցերում: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայից:
Օգոստոսի 21-ից Հայաստան-Դանիա հանդիպման տոմսերը կվաճառվեն նաեւ «Երևան Սիթի» խանութների ցանցերում:
Տոմսերի արժեքն է`
- յարուս՝ 2000 դրամ
- հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ
- արևելյան տրիբունա` 5000 դրամ
- արևմտյան տրիբունա` 8000 դրամ
ՀՖՖ-ն տեղեկացնում է նաև, որ VIP-օթյակների տոմսերը վաճառվելու են միայն հայտերով: Հայտերը պետք է ներկայացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա: